Շաբաթ, 26 Մայիսի 2018

Օրացույց

« Մայիս 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      


Բացման հանդիսավոր արարողություններ Մարտունու շրջանում

Ուրբաթ, 03 Հունիսի 2016 13:21

«Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամ»-ի կողմից Մարտունու շրջանում իրականացվում է մի շարք բարեգործական ծրագրեր:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին այցելել է Մարտունու շրջանի Գիշի գյուղ եւ ներկա գտնվել «Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամ»-ի կողմից կապիտալ վերանորոգված մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը:

Այնուհետեւ Նախագահ Սահակյանը Ճարտար քաղաքում մասնակցել է նոր զբոսայգու, հանդիսությունների տան եւ մինի-ֆուտբոլի մարզադաշտի բացման հանդիսավոր արարողություններին:Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել հիմնադրամի հիմնադիր, ռուսաստանաբնակ բարերար Վլադիմիր Ավագյանին եւ նույն հիմնադրամի անդամ, բարերար Սերգեյ Ավետիսյանին ծրագրերն իրականացնելու համար՝ նշելով, որ նման նախաձեռնությունները մեծապես նպաստում են Արցախի շրջանների եւ բնակավայրերի շենացմանը, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը:

Միջոցառումներին մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն

 

 

Ավելին այս բաժնում