Շաբաթ, 26 Մայիսի 2018

Օրացույց

« Մայիս 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      


Ճարտարում եկեղեցի է կառուցվում

Ուրբաթ, 26 Փետրվարի 2016 09:51

Շինարարական մեծածավալ աշխատանք է իրականացվում ԼՂՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքային համայնքում:

,,Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամը,, ի դեմս հիմնադիր-ղեկավար, ռուսաստանաբնակ բարերար Վլադիմիր Ավագյանի, Արցախի զարգացմանն ուղղված ներդրումային խոշոր ծրագրեր է իրականացնում: Հիմնադրամի նպատակը արցախցիների առավել բարեկեցիկ կյանքի ապահովումն է, կարևոր նշանակություն ունեցող, այդ թվում` հոգևոր, կթական, առողջապահական, մշակութային հիմնարկների վերակառուցումը-վերանորոգումը, ենթակառուցվածքային խնդիրների լուծումը: ,,Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամի,, միջոցներով ճարտարցի փոքրիկների համար 100 տեղանոց մանկապարտեզ է կառուցվել, վերանորոգվել է տեղամասային բժշկական կենտրոնը, քաղաքապետարանի շենքը, ընթացքի մեջ է եռահարկ երկու բնակելի շենքի շինարարությունը: Բարեկարգվել է քաղաքային համայնքի կենտրոնական մասը, խճապատման աշխատանքներ են տարվել համայնքի տարբեր հատվածներում: Ավարտման փուլում է նոր կառուցվող հանդիսությունների սրահի շինարարությունը, իսկ հինը վերանորոգվում է մարզահամալիրի համար:

2015-ին Ճարտարում դրվեցին նոր կառուցվող եկեղեցու հիմքերը: Սուրբ Վարդանանց եկեղեցին կառուցվում է Ճարտարի կենտրոնական հատվածում: Այժմ տարվում են պատերի շարվածքի, բետոնացման ու ծածկի կառուցման ուղղությամբ, որից հետո կկառուցվի եկեղեցու գմբեթը: Ըստ նախագծի, եկեղեցու հարակից տարածքում կկառուցվեն երիցատուն և սեղանատուն: Շինարարության պատվիրատուն ,,Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամն,, է, վերահսկողության պատասխանատուն` ԼՂՀ քաղաքաշինության նախարարության Քաղաքաշինական պետական տեսչությունը: Եկեղեցու շինարարության ընթացքում պետության կողմից տրամադրվել է տեղական շինանյութ: Նախատեսվում է եկեղեցու շինարարությունն ավարտին հասցնել 2017 թվականին:

/Ճարտարում իրականացված աշխատանքներին կանդրադառնանք ,,ՇԻՆՀԱՐԹԱԿ,, հեռուստահաղորդման առաջիկա թողարկումներում/:

 

 

Ավելին այս բաժնում