Կիրակի, 22 Ապրիլի 2018

Օրացույց

« Ապրիլ 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            


Բարեկարգվում են Մարտակերտի կենտրոնական փողոցները

Չորեքշաբթի, 21 Մարտի 2018 06:56

Մարտակերտում փողոցների բարեկարգման ծրագիրը քաղաքի օրակարգային խնդիրներից առաջնայինն էր: 

Բարեկարգման ծրագիրը Մարտակերտում մեկնարկել էր 2015-ին և նույն տարում ասֆալտապատվել է Ազատամարտիկների կենտրոնական փողոցը` 3 կմ հատվածով: 2016-ի ապրիլյան իրադարձություններից հետո հիմնական աշխատանքը ծավալվել է հրթիռակոծված բնակարանների և հասարակական նշանակության օբյեկտների վերակառուցման ուղղությամբ:

 

Պետական ծրագրով այս տարի  շարունակվում է Ա.Սախարով փողոցի բարեկարգումը:Այս ծրագրով Մարտակերտի գլխավոր 2 փողոցները` ներառյալ կամուրջը, կբարեկարգվեն: Այժմ կատարվում է ստորգետնյա ինժեներական կոմունիկացիոն համակարգերի տեղադրման և մայթերի ու եզրաքարերի կառուցման աշխատանքերը:Վերջում կիրականացվի ասֆալտապատում` երկշերտ ծածկով:

 

Աշխատանքներն իրականացնում է  ,,Վիրաժ,, ԱԿ կազմակերպությունը քաղաքաշինության նախարարության պատվերով: 

 

 

 

Ավելին այս բաժնում