Շաբաթ, 26 Մայիսի 2018

Օրացույց

« Մայիս 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      


Ուժեղ քամին Մարտակերտում նյութական վնասի պատճառ է դարձել

Երեքշաբթի, 06 Մարտի 2018 18:11

Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Մարտակերտ քաղաքում: Կեսօրին գրանցված ուժեղ քամու հետևանքով պոկվել են 2 բնակելի շենքի և 4 առանձնատների տանիքներ: 

Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի հանձնարարականով այսօր առավոտյան մեկ աշխատանքային խումբ է մեկնել Մարտակերտ և չափագրել բնական աղետի հետևանքով վնասված շենք-շինությունները, որպեսզի պետական աջակցությամբ անհապաղ լուծվեն բնակիչներին պատճառված վնասները:

 

Պարզվել է, որ  մարտի 5-ին Մարտակերտում քամին այնքան ուժեղ է եղել, որ 5 հարկանի շենքի, հանրակացարանի և 4 բնակարանների տանիք է պոկել: 

 

Նախատեսվում է պետական ծրագրով պոկված տանիքները վերափոխել նորով: Ընդ որում, երկու ընտանիքի կտրամադրվի փոխհատուցում՝ շինանյութի տեսքով, մյուսները կվերանորոգվեն նախարարության պատվերով շինարարական կազմակերպության կողմից: 

 

 

Ավելին այս բաժնում