Ալաշան տեղամասի /նախկին զինվորական հոսպիտալ/ հին շինությունները հետապրիլյան շրջանում անմիջապես վերանորոգվել ու կահավորվել են, այնուհետև արագ հավաքովի 20 տնակներ տեղադրել թալիշցիների բնակպայմաններն այստեղ ժամանակավոր ապահովելու համար: Հաշվի առնելով այստեղ ապրել ցանկացողների պահանջը`տարածքում աշխատող ,,Էլիտստրոյ,, ՍՊԸ-ն ևս 10 տնակի տեղակապումն արդեն ավարտել է, իսկ տնակները պատվիրվել են Իրանի հանրապետությունից: Շուտով 10 ընտանիք ևս կտեղափոխվի այստեղ: Նշենք, որ Ալաշանում այս պահի դրությամբ ապրում է 44 ընտանիք` 185 բնակչով:
Տնակները կահավորված են ունեն ննջասենյակներ, սանհանգույց և խոհանոց: Ալաշանում սա առանձին թաղամաս է: Այստեղ ավարտվել են կոմունիկացիոն աշխատանքները. Նոր թաղամասն ունի արտաքին լուսավորություն, ներքին կոյուղագիծ և մշտական ջուր:
Ալաշանում թալիշցիները հարմարվել են կեցության նոր պայմաններին: Բնակիչներին տրամադրվել են հողատարածքներ` բանջարաբոստանային մշակաբույսեր աճեցնելու համար, զբաղվում են նաև անասնապահությամբ: