Երկուշաբթի, 23 Հուլիսի 2018

Օրացույց

« Հուլիս 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          


Լայնածավալ շինարարություն Թալիշում

Հինգշաբթի, 10 Օգոստոսի 2017 06:43

Նպատակ կա Թալիշում իսպառ վերացնել պատերազմի հետքը: Այս ուղղությամբ աշխատանքները վաղուց են սկսվել:

Հանրապետության ամենախոշոր շինհրապարակում  շինարարության ակտիվ անցուդարձ է: Միանգամից 8 կապալառու կազմակերպություններ աշխատում են ապրիլյան առճակատման հետևանքով ավերված Թալիշը վերականգնելու ուղղությամբ: Հանդիսությունների տան և համայնքային կենտրոնի շինարարությանը զուգահեռ կատարվել է նախադպրոցական հաստատության  հիմքի կառուցումը,  պատրաստ է դպրոցական շենքի նախագիծը:

 

17 առանձնատներում արդեն  իրականացվում է վերանորոգում-վերակառուցում, ևս 17-ում այս ուղղությամբ շուտով աշխատանքներ կսկսվեն: Բոլոր առանձնատներին կից կառուցվում են ապաստարաններ: 

 

Շինարարությանը զուգահեռ կատարվում են նաև քանդման, տարածքի հարթեցման և բարեկարգման աշխատանքներ: Սահմանամերձ Թալիշը  շուտով նոր տեսք ու շուք կստանա:

 

Շինհրապարակում քաղաքաշինության նախարարը ծանոթացել է կատարվող աշխատանքների ընթացքին, խորհրդակցության հրավիրել պատասխանատուներին, տվել համապատասխան հանձնարարականներ` որոնք հիմնականում վերաբերում էին աշխատանքների ժամկետներին և որակին: 

 

Ավելին այս բաժնում