Մինչ Թալիշում մեծածավալ շինարարություն է ընթանում, Ալաշանում, որտեղ ժամանակավոր ապաստանել են թալիշցիները, հարմարավետ կեցության պայմաններ են ստեղծվում:
Դեռ 2016-ին Արցախի կառավարությունը նկատի ունենալով բնակչության պահանջը, նախատեսել էր Ալաշանում արագ հավաքովի 20 բնակարան տեղադրել: Բնակարաններից 11-ը տեղադրվել է փետրվար ամսում, 6-ը` հանգստյան օրերին, մյուս 3-ը Ալաշան են տեղափոխել այսօր:
Արագ հավաքովի երկսենյականոց բնակարանները Արցախ են հասցվել Չինաստանից, պետական բյուջեի միջոցների հաշվին: Ունեն հարմարավետ պայմաններ, ձայնա և ջերմամեկուսացնող հատկություն:
Տեղակապման ու տեղադրման ծրագիրն իրականացնում է ,,Էլիտստրոյ,, ՍՊԸ-ն:
Լուսանկարները` Մարտակերտի շրջանի ,,Ջրաբերդ,, պաշտոնաթերթի