Կիրակի, 22 Ապրիլի 2018

Օրացույց

« Ապրիլ 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            


Նոր Կիլիկիա. թաղամասում վերջին աշխատանքներն են տարվում

Ուրբաթ, 10 Փետրվարի 2017 02:23

Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի և Կիչան համայնքների հարևանությամբ ավարտվում են Նոր Կիլիկիա թաղամասի կառուցման 2-րդ փուլի աշխատանքները:

Շինարարությունը սկսվել է 2013 թվականից ՀԱԵ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ֆինանսական միջոցներով: Ծրագրի առաջին փուլում կառուցվել ու շահագործման են հանձնվել 10 բնակարան, այնուհետև սկսվել է ևս 20 առանձնատան կառուցումը, որից 16-ում ավարտվել, իսկ 4 ում վերջին աշխատանքներն են տարվում:

 

Բնակարանաշինությանը զուգահեռ կատարվել են նաև բնակավայրի արտաքին ինժիներական կոմունիկացիոն աշխատանքները: Փողոցներն ունեն արտաքին լուսավորություն, բարեկարգ, խճապատ ճանապարհ, ներքին կոյուղացանց, մշտական ջուր, տնամերձ հողամաս:

 

Բնակարանների հասցեատերերը Նոր Ղազանչիև Կիչան գյուղերի Զոհված ազատամարտիկների, ՊԲ զինծառայողների, երիտասարդ ու բազմազավակ ընտանիքներ են: 1994 թվականից առ այսօր Նոր Ղազանչին վերաբնակեցվող գյուղ է, այստեղ են հաստատվել նաև բնակիչներ՝ Արցախի այլ շրջաններից:

 

Նոր բնակարանների հետ բնակիչները նոր կյանք են սկսել: Շուտով սեփական տնամերձերում բանջարաբոստանային մշակաբույսեր կաճեցնեն, իսկ գարնանը՝ ծառատունկ:

 

Թաղամասի բնակիչներն իրենց երախտագիտությունն են հայտնում  Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսին, բոլոր նրանց, ովքեր աջակցել են Նոր Ղազանչիի զարգացմանը և շինարարներին:

Ավելին այս բաժնում