Կիրակի, 22 Ապրիլի 2018

Օրացույց

« Ապրիլ 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            


Համայնքապետարանի և հանդիսությունների սրահի շինարարություն Դրմբոնում

Հինգշաբթի, 09 Փետրվարի 2017 22:43

Վերակառուցվում է Դրմբոնի առաջին դպրոցը: Շահագործելուց հետո մի մասը կծառայի որպես համայնքապետարան, մյուս հատվածը` հանդիսությունների սրահ: 

Թեև շենքը հրդեհվել էր արցախյան գոյապայքարի տարիներին`պատերը կանգուն էին մնացել: Միայն վերջին տարիներին դրմբոնցիների և բարերարների հանգանակություններով տանիքը թիթեղանյութով ժամանակավոր ծածկվել էր: 2016-ին ԼՂՀ պետական բյուջեի միջոցներով սկսվեց շենքի ապամոնտաժումը: Նախ իրականացվել է հիմքի և ներքին ու արտաքին պատերի  ուժեղացում և այլ համաշինարարական աշխատանքներ: 

 

Դրմբոնցիների համար շենքը պատմական նշանակություն ունի: Գյուղի առաջին դպրոցն է, որ կառուցվել էր 1924 թվականին, յուրահատուկ հայկական ճարտարապետությամբ, ճակատային մասը բնական հղկված վարդագույն քարով, կամարաձև պատուհաններով:

 

Շենքը վերակառուցվում է, որպեսզի հետագայում այստեղ տեղափոխեն համայնքապետարանը, իսկ հինը պլանավորում են վերակառուցել` նախադպրոցական հաստատության համար,իսկ երկրորդ հատվածը, որը բավական մեծ է, կծառայի որպես հանդիսությունների սրահ:

 

Երկար տարիների համայնքի ղեկավարի փորձ ունեցող Սուրեն Շաբոյանը երկրի զարգացման ու շենացման միտումը միայն շինարարությամբ է պայմանավորում: Նորի կառուցումը միշտ էլ հավատ է ներշնչում: Սակայն, առանձնացնում է, Դրմբոնի` որպես աճող համայնքի, խնդիրը մանկապարտեզի բացակայությունն է:

 

Կառուցման ընթացքին պարբերաբար հետևում են քաղաքաշինության նախարարության մասնագետները: 

 

Ավելին այս բաժնում