Կիրակի, 22 Ապրիլի 2018

Օրացույց

« Ապրիլ 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            


Խորհրդակցություն Թալիշում կատարվող աշխատանքների մասին

Երկուշաբթի, 16 Ապրիլի 2018 12:36

Քաղաքաշինության նախարարն  աշխատանքային խորհրդակցության է հրավիրել Թալիշում աշխատող շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներին ու պատասխանատուներին:

Թալիշում շինարարություն իրականացնող պատասխանատուները, նախ, հաշվետվության կարգով Կարեն Շահրամանյանին են ներկայացրել ընթացքի մեջ գտնվող շինարարական աշխատանքների նկարագիրը: 17 առանձնատուն արդեն պատրաստ է, 3-ը ավարտման փուլում է, ևս 15-ը` վերակառուցման-վերանորոգման ընթացքում է: Նախարարը նշեց, որ հապաղելու ժամանակ չկա,  կոնկրետ ժամկետներում, մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը Թալիշում պետք է պատրաստ լինեն կառուցվող բնակարանները, իսկ դպրոցն ու մանկապարտեզը բարեկարգ տարածքով շահագործված լինեն:

 

,,Թալիշը պետք է դառնա Արցախի սահմանամերձ ամենաժամանակակից գյուղը, որտեղ պետք է ստեղծենք ապրելու առավելագույն պայմանները,,- նշեց Կ.Շահրամանյանն ու հանձնարարեց պատասխանատուներին, որ ամենայն ուշադրությամբ և պատասխանատվությամբ կատարեն իրենց վստահված խնդիրը:

 

Խորհրդակցությանը ներկա  համայնքի ղեկավար Վալերի Պետրոսյանն էլ նշեց, որ Թալիշի վերաբնակեցումը կիրականացվի միաժամանակ` նույն օրը: 

 

Ավելացնենք, որ Թալիշում բնակարանները վերանորոգվում են ըստ բնակիչների հայտերի: Շինարարությանը զուգահեռ` ավարտված բնակարաններում կահավորում է կատարվում: