Կիրակի, 22 Ապրիլի 2018

Օրացույց

« Ապրիլ 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            


Նախագահ Սահակյանն այցելել է շինարարական մի շարք օբյեկտներ Շուշիում եւ Ստեփանակերտում

Ուրբաթ, 06 Ապրիլի 2018 20:17

Աշխատանքային հինգշաբթի օրը Նախագահ Սահակյանն այցելել է Ստեփանակերտի և Շուշիի մի շարք շինհրապարակներ:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 5-ին Շուշիում եւ Ստեփանակերտումայցելել է մի շարք վարչական եւ ուսումնական հաստատություններ, ինչպես նաեւ կառուցվող օբյեկտների շինհարթակներ, տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին, առկա խնդիրներին եւ անելիքներին:

 

Նախագահը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ նախանշված ծրագրերը բարձր որակով եւ նախատեսված ժամկետներում ավարտելու ուղղությամբ: Նախագահին ուղեկցում էին պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: