Կիրակի, 22 Ապրիլի 2018

Օրացույց

« Ապրիլ 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            


Արցախում նշվել է ջրային համակարգում աշխատողների մասնագիտական տոնը

Ուրբաթ, 23 Մարտի 2018 06:25

Ջրային համակարգում աշխատողի օրվա կապակցությամբ ԱՀ  քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանն ու «Ջրամատակարարում և ջրահեռացում» ՓԲ ընկերության տնօրեն Սամվել Հարությունյանը պարգևատրել են համակարգի մի խումբ աշխատողների:

Քաղաքաշինության նախարար Կ. Շահրամանյանը, շնորհավորելով ներկաներին, իր խոսքում կարևորել է այն աշխատանքները, որոնք իրականացնում են ջրային համակարգի աշխատակիցները: Նա հայտնել է, որ տարեցտարի երկրի իշխանություններն զգալի գումարներ են ուղղում Արցախի տնտեսությունները մշտական ջրով ապահովելու համար: Նախարարը հույս է հայտնել, որ տարեցտարի կառույցի աշխատողներն իրենց գործունեությամբ ևս կօժանդակեն ջրային համակարգի աշխատանքները բարելավելու համար:

«Ջրամատակարարում և ջրահեռացում» ՓԲ ընկերության տնօրեն Սամվել Հարությունյանն իր հերթին շնորհավորել է գործընկերներին ու համակարգի աշխատակիցներին և նշել, որ 2017 թվականը ոլորտի համար ևս եղել է ձեռքբերումների տարի: Ըստ Հարությունյանի, Արցախն այն երկրներից է, որն ունի ջրային մեծ ռեսուրսներ և որ ամենակարևորը՝ աղբյուրի մաքուր ջուր:

Օրվա առթիվ ոլորտում բարեխիղճ աշխատանքային գործունեության և ունեցած մեծ ավանդի համար ԱՀ քաղաքաշինության նախարարության և «Ջրամատակարարում և ջրահեռացում» ընկերության տնօրինության կողմից ջրային համակարգի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են պատվոգրերով և թանկարժեք նվերներով: