Երեքշաբթի, 19 Հունիսի 2018

Օրացույց

« Հունիս 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  


Հանդիպում նախագահականում

Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2018 14:13

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 21-ին ընդունել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի փոխնախագահ Աշոտ Ղազարյանին:

Քննարկվել են մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի Ամերիկյան եւ Արցախի պետական համալսարանների միջեւ փոխգործակցության խնդիրներին: Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ համագործակցությունը Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետ գտնվում է բարձր մակարդակի վրա` կարեւորելով դրական այդ դինամիկայի պահպանումը նաեւ ապագայում: Հանդիպմանը մասնակցում էին կրթության, գիտության ու սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը եւ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը: