Երեքշաբթի, 19 Հունիսի 2018

Օրացույց

« Հունիս 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  


Տեղացած ձյան պատճառով փակ ճանապարհներ չկան

Կիրակի, 18 Փետրվարի 2018 01:05

Երեկ առավոտյան և ամբողջ գիշեր տեղացած ձյունը փակ ճանապարհների պատճառ չի դարձել: Պատասխանատու կազմակերպություններն իրենց վստահված տեղամասերում շարունակում են ձյան մաքրման աշխատանքները:

Արցախի հարթավայրային  շրջաններում տեղումները նկատվել են ձնախառն անձրևի տեքով, իսկ ահա Սոթք-Քարվաճառ հատվածում ճանապարհը եղել է դժվարանցանելի: Առայժմ փակ է Վարդենյաց լեռնանցքը, իսկ Սոթքք-Քարվաճառ հատվածում այս պահի դրությամբ ,,Կապավոր,, ընկերությունը համապատասխան տեխնիկայով մաքրում է տեղացած ձյունը:

 

Ստեփնակերտ-Բերձոր-Գորիս միջպետական ճանապարհատվածում ,,Վահե Կարապետյան,, ՓԲԸ-ն մաքրման աշխատանքները սկսել է գիշերը ժամը 2-ից: 

 

Իսկ մայրաքաղաքում աշխատանքները համապատասխանաբար իրականացրել է Ստեփանակերտի քաղաքապետարանը` ենթակայությամբ գործող հիմնարկ-ձեռնարկությունների հնարավորություններով:

 

Արցախում միջպետական և միջշրջանային ճանապարհահատվածները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: