Երեքշաբթի, 19 Հունիսի 2018

Օրացույց

« Հունիս 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  


Ստեփանակերտի մանկական գրադարանը նոր պայմաններ կունենա

Երեքշաբթի, 13 Փետրվարի 2018 00:58

Ստեփանակերտի Հովհ. Թումանյանի անվան մանկական գրադարանը շատ շուտով նոր հասցե ու պայմաններ կունենա: Վերանորոգման-վերակառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են:

Մանկական գրադարանը կգործի Ստեփանակերտի ,,Սոֆիա,, առևտրի և ժամանցի կենտրոնի երկրորդ հարկում: Հատկացված տարածքը 330 քմ. Է: Ներկայումս գործող գրադարանի շենքային պայմանների համեմատ նոր հասցեն ավելի բարեկեցիկ ու հարմարավետ է լինելու: Ծրագրով նախատեսված է կառուցել դահլիճ, գրապահարաններ, ընթերցասրահ, ադմինիստարտիվ սենյակներ, լուսավոր ու ընդարձակ սրահ:

 

Գրադարանի վերանորոգման-վերակառուցման աշխատանքներն իրականացնում է ,,ՊԱՆՏ,, շինարարական ընկերությունը` պետական բյուջեի միջոցներով: