Շաբաթ, 26 Մայիսի 2018

Օրացույց

« Մայիս 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հինգշաբթի, 25 Հունվարի 2018 21:45

ԱՀ քաղաքաշինության նախարարությունը հայտարարում է Ստեփանակերտ քաղաքում ,,Արցախահայության ազգային ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 30-ամյակի խորհրդանիշ-հուշարձանի,, քանդակի լավագույն էսքիզային նախագծի մշակման բաց մրցույթ:

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող քաղդակագործները, մասնագետ-նկարիչները, մասնագիտացված բուհերի և ֆակուլտետների ուսանողները գրանցվելու և մանրամասների համար կարող են դիմել ԱՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինության քաղաքականության և ճարտարապետության բաժին:

Գրանցումը՝ անվճար:

Վերջնաժամկետը՝ մինչև 2018-ի փետրվարի 12-ը:

Հուշարձանի մոդելի ներկայացման վերջնաժամկետը՝ մինչև  մարտի 12-ը:

Արդյունքների մասին կհայտարարվի  մարտի 19-ին:

Մրցույթում հաղթող ճանաչվողի հետ կկնքվի պայմանագիր՝ հուշարձանի քանդակման և տեղադրման վերաբերյալ, համապատասխան ֆինանսավորումով:

 

 

Հասցե ք.Ստեփանակերտ, փ.Նաբերեժնայա 3-րդ նրբանցք, N1 շենք

Հեռախոս՝047 97 40 10