Շաբաթ, 24 Փետրվարի 2018

Օրացույց

« Փետրվար 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28        


Առաջնագծում և սահմանամերձ բնակավայրերում իրականացված աշխատանքների ամփոփումը

Հինգշաբթի, 25 Հունվարի 2018 20:19

2016-ի ապրիլից հետո առաջնագիծը և հատկապես ավերված Թալիշ գյուղը պետական խոշոր ծրագրերում առաջնային տեղ է զբաղեցնում։ Աշխատանքները կշարունակվեն  նաև 2018-ին։

Մինչև ապրիլյան պատերազմը Թալիշի դպրոցում 120 աշակերտ էր սովորում, գործում էր մանկապարտեզ, և գյուղի վերածնունդը կառավարության առաջնահերթ նպատակներից մեկն է։Թալիշում արդեն 17 բնակելի տուն՝ համապատասխան գույքով և անհրաժեշտ սարքավորումներով պատրաստ է շահագործման, դրանցից մեկն արդեն մշտապես բնակեցված է: ՀՀ տեղափոխված թալիշցի մի քանի ընտանիքներ նույնպես հետ վերադառնալու ցանկություն են հայտնել: Այդ նպատակով նախատեսվում է ևս 10 տան շինաշխատանքներ, որոնցից 2-ն արդեն ընթացքի մեջ են: 

 

Ավարտել ենք համայնքային կենտրոնի և հանդիսությունների տան վերակառուցման աշխատանքները, դրանց գույքը ևս պատվիրված է և մոտ ժամանակներս տեղադրվելու և շահագործման են հանձնվելու: Աշխատանքներ են տարվում մանկապարտեզի և դպրոցի շենքերի կառուցման ուղղությամբ: Մեծ ուշադրություն է դարձվում բնակչության անվտանգության խնդրին: Տեղացիների համար նախատեսված է կառուցել ապաստարաններ: Համայնքի կենտրոնական փողոցի աշխատանքները ևս սկսված են: Ամբողջովին փոխվել է նաև Թալիշի ջրամատակարարման ներքին ցանցերը: Գյուղի համար առկա են հասարակական նշանակության օբյեկտները: Մինչև սեպտեմբեր թալիշցիները կարող են վերադառնալ գյուղ և մշտապես բնակություն հաստատել այնտեղ:

Թալիշի վերականգնման աշ;խատանքներն իրականացվում են ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամի, մասնավորապես, ամերիկաբնակ Անդրանիկ Բաղդասարյանի բարերար աջակցությամբ: 

 

Առաջնորդվելով ԱՀ կառավարության կողմից հաստատված ծրագրով, մի շարք շինարարական, ինժեներական աշխատանքներ են կատարվել ԱՀ սահմանի ողջ երկայնքով, որոնք միտված են զինվորների ծառայողական և կենցաղային պայմանների ապահովմանը, ինչպես նաև անվտանգության աստիճանի բարձրացմանը։

 

2017թ.-ին սահմանամերձ բնակավայրերում ապաստարանների կառուցման նպատակով ԱՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 553 մլն 449 հազար դրամ: Եվս 91 մլն 837 հազ. դրամ հատկացվել է գույքի գնման համար, իսկ 80 մլն 259 հազ դրամ ծախսվել է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների ծրագրով: