Շաբաթ, 24 Փետրվարի 2018

Օրացույց

« Փետրվար 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28        


2017-ին շինարարության ոլորտում կատարված աշխատանքները՝ թվերի տեսքով

Հինգշաբթի, 25 Հունվարի 2018 19:53

2017 թվականն ըստ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի, եղել է հագեցած ու արդյունավետ։ Առաջիկա տարին ևս քաղաքաշինության ոլորտի համար հաջող կլինի, միանգամից նախատեսվում է մեկնարկ տալ մի քանի խոշոր ծրագրերի ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ շրջաններում։

Շինարարության բաժնեմասը երկրի ՀՆԱ-ի ընդհանուր կառուցվածքում 6,1 %-ը, իսկ պետական բյուջեի 17,8 %-ն է կազմում։ Եթե 2017-ին պետբյուջեով կապիտալ շինարարության ծախսերը նախատեսված էին 11 մլրդ 700 մլն դրամ, ապա տարվա վերջին այն հասավ մինչև 16 միլիարդ 324 մլն դրամի։ 4,5 մլրդ դրամից ավել հավելյալ  ֆինանսավորումը թույլ տվեց ոլորտում առկա մի շարք առաջնահերթ խնդիրների լուծում տալ։ Բավականին մեծածավալ շինարարություն էլ կատարվեց արտաբյուջետային, այդ թվում և բարեգործական միջոցների շնորհիվ։ Պետբյուջեով հատկացվածը նախանցյալ տարվա համեմատ 2 մլրդ 424 մլն դրամով ավելին էր։ Միայն 553 մլն դրամ հատկացվել էր պահուստային ֆոնդից։

 

Քաղպաշտպանության միջոցառումների իրականացման համար գերատեսչությունը ծախսել է 80 մլն դրամ (այդ գումարների շնորհիվ կառուցվել են ապաստարաններ և այլն)։ Կ. Շահրամանյանը տեղեկացրեց, որ մոտ 90 մլն դրամի գույք է ձեռքբերվել գյուղերում կառուցված համայնքային կենտրոնների, հասարակական նշանակության այլ օբյեկտների համար։

 

Քաղաքաշինության ոլորտի ծրագրերում մեծ տեղ են զբաղեցնում նաև ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի հետ համաֆինանսավորմամբ իրականացված աշխատանքները։ 2018թ. համայնքներում իրականացվող մի շարք ծրագրեր, ինչպիսիք են շինանյութերի տրամադրման, գյուղամիջյան ճանապարհների բարեկարգման և մի շարք նման ծրագրեր, կիրականացվեն շրջվարչակազմերի միջոցով (վերջինները հանդես կգան որպես պատվիրատու), առաջիկայում նրանց դերը, աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։