Շաբաթ, 26 Մայիսի 2018

Օրացույց

« Մայիս 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Շաբաթ, 13 Հունվարի 2018 08:15

ԱՀ քաղաքաշինության նախարարությունը հրավիրում է մասնակցելու Ստեփանակերտ քաղաքում «Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն» նորակառույց ժամանակակից շենքի կառուցման լավագույն էսքիզային նախագծի մշակման ճարտարապետական բաց մրցույթին:

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող նախագծային կազմակերպությունները, փորձառու ճարտարապետները, մասնագիտացված բուհերի և ֆակուլտետների ուսանողները գրանցվելու հարցում և մանրամասների համար կարող են դիմել ԱՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինության քաղաքականության և ճարտարապետության բաժին:

 

Գրանցումն անվճար է, վերջնաժամկետը սահմանված է 22.01.2018թ.

Ծրագրերի ներկայացման վերջնաժամկետը 22.02.2018թ.

Արդյունքների հայտարարության ամսաթիվը մինչև 01.03.2018թ.

Հաղթող ճանաչվողի հետ կկնքվի պայմանագիր աշխատանքային նախագծի մշակման վերաբերյալ՝ համապատասխան ֆինանսավորմամբ:

Հասցե՝ ք. Ստեփանակերտ, փ. Նաբերեժնայա,3-րրդ նրբ., N 1 շենք

Հեռախոս՝ 047-97-40-10