Շաբաթ, 24 Փետրվարի 2018

Օրացույց

« Փետրվար 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28        


Քաղաքաշինության նախարարությունը տարին ամփոփում է դրական արդյունքներով, իսկ նոր տարին շինարարության առումով խոստումնալից է լինելու

Շաբաթ, 30 Դեկտեմբերի 2017 09:46

Հարգելի հայրենակիցներ, ահա և ավարտին մոտեցավ 2017 թվականը:Յուրաքանչյուր անցնող տարի արցախցիներս ամփոփում ենք մեկ նախադասությամբ. Համեմատաբար մեկ խաղաղ տարի էլ անցավ:

Շինարարության ոլորտի համար տարին բավական հագեցած էր: Մենք շարունակել ենք մեր ամենօրյա աշխատանքը, հանուն Արցախի Հանրապետության զորացման, հանուն մեր երկրի կառուցման:

 

Մեր ոլորտի համար 2017-ը նշանավորվեց Արցախը Հայաստանին կապող Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի շահագործմամբ: Բոլոր շրջաններում կառուցել, վերանորոգել և շահագործման ենք հանձնել բնակարաններ, բազմաբնակարան շենքեր, դպրոցներ, մանկապարտեզներ, մշակութային օջախներ, առողջապահական հաստատություններ, նոր ճանապարհներ ու ջրագծեր: Նշված աշխատանքներից մի մասը դեռ ընթացիկ փուլում են և ավարտին կհասցնենք  2018-ին:

 

2018 թվականը շինարարության առումով դարձյալ խորհրդանշական ու խոստումնալից տարի է լինելու: Մենք նախանշել ենք հիմնական անելիքները, որոնք կյանքի կկոչենք նոր տարում:

 

Շինարարությունը մեր երկրի տնտեսության կարևոր ճյուղերից մեկն է,  եւ մենք նույն եռանդով կշարունակենք աշխատել նոր տարում: Պարզապես, մաղթում եմ, որ բոլորս հավատանք ու վստահ լինենք մեր ուժերին, լիարժեք և արժանապատվորեն օգտագործենք մեր հնարավորություններն ու ներուժը, որպեսզի ապագան լինի ավելի բարեկեցիկ ու ավելի ապահով, և որ հաջորդ տարի այս նույն ժամանակ մենք կարողանանք հետ նայել ու հպարտորեն ասել` անցնող տարին լավ տարի էր:

 

Սիրելի հայրենակիցներ, բոլորիդ ցանկանում եմ խաղաղություն և առողջություն: Թող գալիք տարին ջերմացնի և ավելի ամրապնդի ձեր ընտանեկան մթնոլորտը, լավատեսությամբ լցնի բոլորիդ հոգիները և իրական երջանկությունն ու հաջողությունը հասանելի լինի բոլորիդ: Իսկ Սուրբ ծննդյան լույսը ամբողջ տարի իշխի ձեր օջախներում:

 

 Շնորհավոր Նոր տարի և Սուրբ ծնունդ