Շաբաթ, 26 Մայիսի 2018

Օրացույց

« Մայիս 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      


Արցախում անցանելի են բոլոր ճանապարհները

Չորեքշաբթի, 06 Դեկտեմբերի 2017 21:48

Արցախում շարունակում է ձյուն տեղալ: Առատ ձյունը երթևեկության խափանման պատճառ չի դարձել: 

Հանրապետության ամբողջ տարածքում, ներպետական ու միջպետական մայրուղիներում շինարարական կազմակերպություններին նախապես բաշխված տեղամասերում առավոտից մինչ այս պահը շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները: Փակ ճանապարհներ` բարեբախտաբար չկան:

 

 

Երեկոյան ջերմաստիճանը կտրուկ կցածրանա: Ձյուն մաքրող կազմակերպություններն արդեն համապատասխան քանակությամբ աղ ու ավազ են նախապատրաստել՝ մերկասառույցից խուսափելու համար: 

 

ԱՀ ճանապարհային ոստիկանությունը և Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն այս ուղղությամբ ևս  աշխատանքներ են իրականացնում, նաև հորդորում բոլոր վարորդներին, որ երթևեկեն ձմեռային անվադողերով: