Կիրակի, 21 Հունվարի 2018

Օրացույց

« Հունվար 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        


2018 թվականին նախատեսվող խոշոր ծրագրերը` քաղաքաշինության նախարարի օրակարգում

Երեքշաբթի, 28 Նոյեմբերի 2017 21:08

2018 թվականին պետական բյուջեով շինարարության ոլորտին հատկացվելիք գումարը նախատեսվում է 13 մլրդ 200 մլն դրամ:

Ինչպես նախորդ տարիներին, 2018-ին ևս որպես պետական պատվերի գերակա ուղղություններ Քաղաքաշինության նախարարությունը նշել է բնակարանաշինությունը, որն ընդգրկում է զոհված ազատամարտիկների և բազմազավակ ընտանիքների  բնակարանների կառուցումը և կապիտալ վերանորոգումը։ 

 

Ծրագրեր կան կապված մշակութային և սպորտային օբյեկտների, դպրոցների և նախադպրոցական հիմնարկների կառուցման և վերանորոգման հետ։ Ճանապարհաշինական, ջրային համակարգերի կառուցման ծրագրերը ևս առաջնային են: Օրակարգում կլինի մայրաքաղաքի փողոցների բարեկարգման, լուսավորման աշխատանքները և հրետակոծության հետևանքով տուժած բնակարանատերերին`  շինանյութերի տրամադրումը:

 

2018 թվականի խոշոր ծրագիրը, որը կիրականացվի պետական և բարեգործական միջոցներով` Արցախի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի կապիտալ վերանորոգումը կլինի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշել է նախարար Կարեն Շահրամանյանը:

 

Իսկ ,,Տաշիր գրուպ,, ընկերության միջոցներով Ստեփանակերտում կշարունակվի մարզամշակութային համալիրի շինարարությունը: