Կիրակի, 21 Հունվարի 2018

Օրացույց

« Հունվար 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        


,,Արցախուղի,, ՓԲԸ-ն բաժանվել է շրջանային մասնաճյուղերի

Երեքշաբթի, 28 Նոյեմբերի 2017 20:38

,,Արցախուղի,, ՓԲԸ-ն, որը գործում էր Քաղաքաշինության նախարարության ենթակայությամբ, բաժանվել է  շրջանային մասնաճյուղերի:  

2018թ.-ին սպասվող փոփոխությունների մասին Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը նշել է, որ հանրապետությունում ճանապարհաշինարարական գործունեություն իրականացնող ,,Արցախուղի,, ընկերությունը տրոհվել է շրջանային մի քանի կազմակերպությունների, որոնց ղեկավարումը վերապահվել է շրջանային վարչակազմերին:

 

Դրանք զբաղվելու են ճանապարհների վերականգնման, բարեկարգման, սպասարկման, սալապատման, ինչպես նաև կոմունալ ծառայություններ մատուցելով և շինանյութերի տրամադրման աշխատանքներով:

 

Կարեն Շահրամանյանի հավաստմամբ՝ արդեն ստեղծվել են Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի, Հադրութի և Շուշիի ընկերությունները: Քաղաքաշինության նախարարությունն այսուհետ կիրականացնի միայն հանրապետական և միջպետական նշանակության ճանապարհների սպասարկման և պահպանման աշխատանքները: