Շաբաթ, 24 Փետրվարի 2018

Օրացույց

« Փետրվար 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28        


Շտաբային ուսումնավարժություն քաղաքաշինության նախարարությունում. ԱԻՊԾ

Երեքշաբթի, 03 Հոկտեմբերի 2017 07:35

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության պատասխանատուներն այսօր շտաբային ուսումնավարժություն են անցկացրել Քաղաքաշինության նախարարությունում:

ԱԻՊԾ Քաղպաշտպանության վարչության պետ Ա.Ջավադյանի հանդիպումը քաղպաշտպանության հանրապետական, ինժեներական և կոմունալ-տեխնիկական ծառայությունների շտաբային ուսումնական վարժությունների անցկացմանն էր միտված:

 

Այս փորձով ստուգվում է պատասխանատու գերատեսչությունների զգոնությունն ու պատերազմների և այլ արտակարգ իրավիճակների դեպքում` պատրաստվածությունը: Քաղաքաշինության նախարարության ինժեներական ծառայության շտաբի պետ Աշոտ Հարությունյանն ու տեղակալները զեկուցել են նյութատեխնիկական բազայի հնարավորությունների, մարդկային ու փրկարարական ռեսուրսների և գերատեսչության հնարավորությունների մասին: Ի հայտ բերված թերությունների ուղղությամբ կտարվի լրացուցիչ աշխատանք:

 

Հանդիպմանը մասնակցել են Քաղաքաշինության նախարարության աշխատակազմը, նախարարության ենթակայությամբ գործող ընկերությունների ներկայացուցիչները: