Հինգշաբթի, 21 Սեպտեմբերի 2017

Օրացույց

« Սեպտեմբեր 2017 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  


Պարգևատրումներ Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում

Հինգշաբթի, 31 Օգոստոսի 2017 14:57

ԱՀ հռչակման 26-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն:

,,Արցախի հերոս,, Արցախի Հանրապետության բարձրագույն կոչում եւ ,,Ոսկե արծիվ,, շքանշան է շնորհվել Արթուր Աղաբեկյանին։ Պետական բարձր պարգեւներով պարգեւատրվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ, ազատամարտիկներ, Արցախի, Հայաստանի եւ արտերկրի մի խումբ պետական եւ հասարակական գործիչներ, դիվանագետներ, բարերարներ, տնտեսության, կրթության եւ մշակույթի ոլորտների ներկայացուցիչներ: Արվեստի եւ լրագրության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ անձանց շնորհվել են Արցախի Հանրապետության պատվավոր կոչումներ:

 

,,Անանիա Շիրակացի,, պետական մեդալով Նախագահ Բակո Սահակյանը  պարգևատրել է նաև Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանին:

Իսկ ,,Մարտական ծառայություն,, պետական մեդալներով` հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում պարգևատրվել են նախարարության ԿՇՎ տեխհսկիչներ`գլխավոր մասնագետ Վեսմիր Պետրոսյանն ու  առաջատար մասնագետ` Գևորգ Մանուչարյանը: Վերջիններս նաև Արցախի ԱԱՄ անդամ են: 

 

Շնորհավորելով պարգեւատրվածներին՝ Նախագահ Սահակյանը նշել է, որ պետությունը միշտ բարձր է գնահատում մարդկանց, ովքեր նշանակալի արդյունքների են հասել իրենց ծառայության մեջ եւ աշխատանքում՝ ի նպաստ մեր հայրենիքի: