Print this page

Հայտարարություն

Հինգշաբթի, 31 Օգոստոսի 2017 14:39

Սեպտեմբերի 1-ին Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ է լինելու:

ԱՀ Քաղաքաշինության նախարարությունն իրազեկում է, որ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի բացման արարողության հետ կապված , վաղը` սեպտեմբերի 1-ին, ժամը 11:30-ից մինչև 12:30-ը, կփակվի նշված ավտոճանապարհի Քարվաճառի խաչմերուկից մինչև Դադիվանք համայնքի ճանապարհահատվածը:

Հայցում ենք Ձեր ներողամտությունը.

Հարգանքներով`ԱՀ Քաղաքաշինության նախարարություն

Latest from