Շաբաթ, 24 Փետրվարի 2018

Օրացույց

« Փետրվար 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28        


Շահագործման է հանձնվել Ուխտաձորի համայնքային կենտրոնը

Չորեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2017 21:40

Հադրութի շրջանի Ուխտաձոր համայնքում շահագործման է հանձնվել համայնքային կենտրոնը` կից հանդիսությունների սրահով:

Համայնքային տիպային կենտրոնը և 250 տեղանոց հանդիսությունների սրահը   ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամի և ԱՀ կառավարության հերթական հաջողված ծրագրերից մեկն է: Ուխտաձորում համոզված են, որ կենտրոնը կնպաստի համայնքի զարգացմանն ու աշխուժացմանը:

 

Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը: Նախագահն ընդգծել է, որ գյուղական բնակավայրերի զարգացմանն ու շենացմանն ուղղված ծրագրերն իրենց բովանդակությամբ ռազմավարական են եւ մշտապես լինելու են իշխանությունների ուշադրության կենտրոնում:

 

Շինարարությունն իրականացրել է ,,Ճանշին,, ՓԲԸ-ն:

 

 

Ավելին այս բաժնում