Շաբաթ, 24 Փետրվարի 2018

Օրացույց

« Փետրվար 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28        


Հադրութում ճարտարապետական ընկերություն է բացվել

Ուրբաթ, 08 Սեպտեմբերի 2017 12:32

Հադրութ քաղաքում բացված ,,Դորութ Ստուդիո,, ճարտարապետական ընկերությունը կզբաղվի Հադրութի և համանուն շրջանի ճարտարապետական տեսքի վերականգնմամբ և կիրականացնի կայուն քաղաքաշինական ծրագրեր:

Ընկերության հիմնադիր տնօրենը արմատներով հադրութցի`Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Իտալիայի Միլան քաղաքի Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտ` Նինա Ներսեսյանն է:

 

,,Դորութ Ստուդիո,, ընկերությունը նպատակ է դրել վերականգնողական աշխատանքներ տանել Հադրութի հին` պատմական թաղամասերի դիզայնավորման ուղղությամբ, պահպանելով դրանց հայկական ճարտարապետական տեսքը: 

 

 

Նշենք, որ վերջին տարիներին Հադրութ քաղաքի զարգացմանը միտված պետական ու մասնավոր խողովակներով խոշոր ծրագրեր են իրականացվել: Ասֆալտապատվել են մի շարք փողոցներ, կառուցվել է մանկապարտեզ, ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամի հետ համաֆինասավորմամբ ավարտվել է ջրամատակարարման համակարգերի կառուցումը: Այս պահի դրությամբ ընթացքի մեջ է ՊԲ սպայակազմի համար կառուցվող բազմաբնակարան 2 շենքի շինարարության աշխատանքները, առաջիկայում նախատեսվում է ևս 2-ի կառուցումը:Սկսվել է քաղաքի մարզադպրոցի կառուցումը:

Ավելին այս բաժնում