Կիրակի, 10 Դեկտեմբերի 2017

Օրացույց

« Դեկտեմբեր 2017 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31


Առաջամուղում 6 ընտանիք բնակարանամուտ է տոնել

Երեքշաբթի, 04 Ապրիլի 2017 11:50

Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղն Արցախի հարավային ուղղությամբ սահմանամերձ բնակավայր է՝ Ադրբեջանի և Իրանի իսլամական հանրապետության հարևանությամբ:

Առաջամուղ գյուղը հիմնադրվել է ,,Թուֆենկյան,, հիմնադրամի նախաձեռնությամբ, առաջին փուլում՝18 բնակարանով:Նախորդ տարիներին վերսկսվել են ևս 6 առանձնատան կառուցման աշխատանքները, որոնք էլ շահագործման են հանձնվել այսօր:

 

Առաջամուղի բնակիչները փախստականներ են Ադրբեջանից, մի մասն այստեղ է տեղափոխվել Հայաստանից, մյուս մասն էլ` Արցախի տարբեր բնակավայրերից, որոնց տները պատերազմի տարիներին ավերվել են:

 

Նորակառույց բնակարանները հարմարավետ են, ապահովված սառը և տաք ջրով: Յուրաքանչյուր տան հարևանությամբ կա տնամերձ հողամաս և կառուցված է անասնագոմ:

 

Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ այսօր Հանրապետության Նախագահը Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղում մասնակցել է նորակառույց 6 առանձնատների բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը:

 

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել ,,Թուֆենկյան,, հիմնադրամին և ,,Արցախ Ֆոնդ,, կազմակերպության ԱՄՆ մասնաճյուղին ծրագրի իրականացման համար՝ նշելով դրա կարևորությունը սոցիալ-տնտեսական և քաղաքական տեսանկյուններից:

 

Միջոցառմանը ներկա էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից և Սփյուռքից:

 

Ավելին այս բաժնում