Կիրակի, 21 Հունվարի 2018

Օրացույց

« Հունվար 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        


Տումիում համայնքային կենտրոն է կառուցվում.

Չորեքշաբթի, 19 Հոկտեմբերի 2016 07:43

Համայնքային կենտրոնին կից կառուցվում է 150 տեղանոց դահլիճ, որտեղ կանցկացվեն համայնքի ամենատարբեր միջոցառումները:

Կարևորելով համայնքային կենտրոնների դերակատարումը համայնքի կյանքում՝ ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամի ֆրանսիայի տեղական մարմինը վերջին երեք տարիների ընթացքում, ԼՂՀ կառավարության հետ, այլ ծրագրերին զուգահեռ, Արցախում հովանավորել են մեկ տասնյակից ավելի նման կենտրոնների կառուցում:

Համայնքային կենտրոնը երկհարկանի բազմաֆունկցիոնալ շինություն է, որն իր մեջ ներառում է գյուղապետարան, հանդիսությունների դահլիճ, գրադարան, համակարգչային սենյակ, բուժկետ և նախասրահ: Շենքը կկահավորվի և կունենա ջեռուցման և օդափոխության համակարգ:

Այսպիսի կենտրոնների կառուցումը ոչ միայն անդրադառնում է գյուղի մի շարք խնդիրների լուծման վրա, այլև ապահովում է այս կառույցների արդյունավետ ու համակարգված գործունեությունը:

Ավելացնենք, որ հիմնադրամը Տումիում իրականացրել է նաև ջրամատակարարման ցանցի վերանորոգում, գյուղի դպրոցի կահավորում:

Այսօր Տումին ունի 768 բնակիչ: Այն Արցախի հնագույն գյուղերից է, որտեղ պահպանվել են պատմական եւ մշակութային կոթողներ:

 

 

Ֆինանսավորումը` ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամ և ԼՂՀ կառավարություն

Վերահսկողության պատասխանաու` ԼՂՀ քաղաքաշինության նախարարություն

Կապալառու` ,,Արմեն-շին,, ՍՊԸ:

 

Ավելին այս բաժնում