Կիրակի, 10 Դեկտեմբերի 2017

Օրացույց

« Դեկտեմբեր 2017 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31


Ազոխի կրթօջախում վերջին աշխատանքներն են տարվում

Հինգշաբթի, 22 Սեպտեմբերի 2016 06:48

Հադրութի շրջանի Ազոխ համայնքում ավարտվում է նոր, արդի չափանիշներին համապատասխանող կրթօջախի շենքի շինարարական աշխատանքները:

Դպրոցի շենքում այժմ  կատարվում են  ներկարարական, ներքին ու արտաքին հարդարման և բարեկարգման աշխատանքներ:  Կապալառու ,,Շտիրլից և Կ,, ընկերության աշխղեկ Լյովա Բաղդասարյանը նշում է, որ աշխատանքներն իրականացվում են որակյալ ու  ամենայն պատասխանատվությամբ:

Ազոխի գործող դպրոցը ոչ տիպային շինություն է, վթարային: Կառուցվել է 1930-ական թվականներին, միայն վերջին տարիներին մի քանի անգամ մասնակի վերանորոգվել է: Կրթօջախում 120-ից ավելի երեխա է ուսանում, նախադպրոցական տարիքի երեխաների թիվն էլ այստեղ հասնում է մոտ 80 -ի: Ուստի նոր դպրոց ունենալն Ազոխում անհրաժեշտություն էր:  Շինարարությունը վերսկսվել է 2011 թվականի հուլիսից: Առաջին փուլում մոնտաժման ու ամրացման աշխատանքներ են իրականացվել: Իսկ շենքի կառուցման ընթացքում հնարավորինս օգտագործվել է տեղական շինանյութ: Նոր կրթօջախը կառուցվում է ԼՂՀ պետական բյուջեի միջոցներով` նախատեսված 200-ից ավելի աշակերտների համար: Դպրոցական նոր շենքը նոր պայմաններ կունենա, ինչը բացակայում է գործող դպրոցում. լուսավոր դասարաններ, նոր գույք, մասնագիտական համապատասխան կաբինետներ, ջեռուցման կենտրոնացված համակարգ, բարեկարգ ու ասֆալտապատ բակ, ծառուղի, ծաղկանոց, մարզադահլիճ: Դպրոցը կշահագործվի մինչև տարեվերջ, իսկ մարզադահլիճը`  հաջորդ տարի:

 

Պատվիրատու և վերահսկողության պատասխանատու`  ԼՂՀ Քաղաքաշինության նախարարություն

Կապալառու`,,Շտիռլից և Կ,, ՍՊԸ.

Շինարարությունն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:

Ավելին այս բաժնում