Կիրակի, 18 Փետրվարի 2018

Օրացույց

« Փետրվար 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28        


Դպրոցական նոր շենք Ուխտաձորում

Երկուշաբթի, 07 Դեկտեմբերի 2015 07:44

Մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի Ուխտաձորի 130 տեղանոց միջնակարգ դպրոցը:

ԼՂՀ Հադրութի շրջանի ՈւԽտաձոր համայնքում հիմքից դպրոցական նոր շենք է կառուցվում: Դպրոցը կծառայի նաև հարևան Հարթաշեն գյուղի աշակերտներին: Նկուղային և մանսարդային հարկերը ներառյալ` ուսումնական մասնաշենքը քառահարկ է, ընդհանուր մակերեսը` 2050քմ: Նորակառույց դպրոցը կունենա ժամանակակից ստանդարտներին համապատասխան հնարավորություններ` ուսումնամեթոդական պարապմունքները հավուր պատշաճի անցկացնելու համար: Կրթօջախի բակում կառուցվել է կաթսայատուն, տնտեսական շինություն և բակային սանհանգույց: Տարածքն ամբողջությամբ կբարեկարգվի: Այժմ այստեղ վերջին աշխատանքներն են տարվում: Ուխտաձորի դպրոցը կառուցվում է ԼՂՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Շինարարության պատվիրատուն և պատասխանատուն ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունն է, կապալառուն` ,,Աշոտիկ,, ՍՊԸ կազմակերպությունը: 

Ավելին այս բաժնում