Երեքշաբթի, 24 Ապրիլի 2018

Օրացույց

« Ապրիլ 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            


Մանկապարտեզ Տումիում

Երեքշաբթի, 08 Սեպտեմբերի 2015 11:23

ԼՂՀ պետական բյուջեի միջոցների հաշվին մանկապարտեզ է կառուցվում Հադրութի շրջանի Տումի գյուղում: 

Շինարարության պատվիրատուն  ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունն է: Մանկապարտեզի տարիքի 23 երեխա կա Տումիում, 0-ից 3 տարիքայինները` 26: Նախապատրաստական խմբի պարապմունքներն անց են կացվում դպրոցական շենքի չհարմարեցված դասարանում: Մանկապարտեզի շինարարությունն իրականացնում է ,,Քիրս,, ՍՊԸ-ն: Ներկայումս ընթանում են շենքի ներքին հարդարման աշխատանքները, այն ավարտելուց հետո կասֆալտապատվի մեձակա տարածքն ու կբարեկարգվի: Տումին Հադրութի շրջանի զարգացող համայնքներից է: Այստեղ առկա է 190 տնտեսություն` 760 բնակչով:

Ավելին այս բաժնում