Շաբաթ, 26 Մայիսի 2018

Օրացույց

« Մայիս 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      


Ասկերանի շրջանում շարունակվում է միջհամայնքային ճանապարհների բարեկարգման ծրագիրը /լուսանկարներ/

Շաբաթ, 10 Մարտի 2018 07:35

Ընթացքի մեջ են Ասկերանից Նախիջևանիկ-Վարդաձոր-Վարազաբուն և Սառնաղբյուր տանող միջհամայնքային ճանապարհների բարեկարգման աշխատանքները:

Արցախում մեկնարկել է աննախադեպ մի ծրագիր, որը միտված է գյուղական համայնքներում կյանքի որակի բարելավմանը: Միջհամայնքային և գյուղամիջյան ճանապարհների բարեկարգման և սահմանամերձ գյուղերի զարգացման ծրագիրը նախագահ Բակո Սահակյանի նախընտրական ծրագրերից մեկն է:

 

2017 թվականին երբ տրոհվեց ,,Արցախուղի,, ՓԲԸ-ն և բաժանվեց շրջանների միջև՝ ղեկավարումը վերապահվեց շրջանային վարչակազմերին: Շրջաններում ընկերությունները զբաղվում են համայնքային և միջհամայնքային ճանապարհների վերականգնման, բարեկարգման, սպասարկման, սալապատման, ինչպես նաև կոմունալ ծառայությունների մատուցման և շինանյութերի տրամադրման աշխատանքներով: ,,Խաչեն-շին,, ընկերությունը զբաղվում է Ասկերանի շրջանի ճանսպասարկմամբ:

 

Ընկերությունն այժմ իրականացնում է Հայկազովից Ասկերան տանող մայրուղու եզրերի մաքրման, չոր ծառերի հեռացման, երթևեկելի գոտու հարթեցման և լայնացման աշխատանքներ: Հիմնական աշխատանքը մեծ ծավալով կենտրոնացել է շրջանի Նախիջևանիկ-Վարդաձոր-Վարազաբուն-Սառնաղբյուր համայնքներն իրար կապող ճանապարհահատվածում:

 

Այս ճանապարհը նաև Ասկերանի շրջանը Մարտունու հետ կապող ամենակարճ միջոցն է, ուստի, ունի ռազմավարական նշանակություն: Ասկերանի շրջվարչակազմում միջհամայնքային նշանակության ճանապարհների մաքրման, գյուղամիջյան ճանապարհների բարեկարգման խնդիրներով զբաղվող հանձնաժողով է ստեղծվել:Բաշխվել են ուղղությունները՝ բարեկարգման ծրագիրը որակով ու նշված ժամկետներում կյանքի կոչելու համար:

 

Համայնքների զարգացման այս ծրագիրը նաև աշխատատեղ է գյուղացիների համար: Բացի այն որ հարազատ գյուղն են շենացնում, նաև աշխատանքի դիմաց պետության կողմից վարձատրվում են: Պատերազմական փորձությունն անցած, ավերված ու կամաց կամաց վերականգնված գյուղերում ճանապարհների բարեկարգման ծրագիրը նպատակ ունի բարելավելու գյուղում ապրողների կյանքը, ամրապնդի շրջանին ու մայրաքաղաքին կապող ողնաշարը՝ երթևեկության համար հարմարավետ միջհամայնքային ճանապարհով:

 

 

Ծրագրով՝ հարթեցման աշխատանք է կատարվում: Գյուղերի հին փլատակների քարերն էլ օգտագործվում են հենապատերի կառուցման համար:Հետագայում նախատեսվում է սալապատել գյուղամիջյան ճանապարհը, և մի քանի տեղ կառուցել թոնրատներ՝ որպեսզի օգտվեն բոլոր բնակիչները:

 

 

 

Պետական մեկ այլ ծրագրով բարեկարգվում է շրջանի Խրամորթ գյուղ տանող և ներհամայնքային ճանապարհը: Այստեղ էլ գործին լծվել են գյուղի երիտասարդները:

 

Ավելին այս բաժնում