Կիրակի, 10 Դեկտեմբերի 2017

Օրացույց

« Դեկտեմբեր 2017 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31


Ասկերանում ավարտվել է մշակույթի կենտրոնի շինարարությունը

Երեքշաբթի, 10 Հոկտեմբերի 2017 07:19

Ասկերանի քաղաքապետարանի նախկին շենքն այսուհետ որպես մշակույթի օջախ է գործելու: Շենքն ապամոնտաժվել, վերանորոգվել է և պատրաստ է շահագործման: Բացումը նախատեսված է կահավորումից հետո:

Մշակույթի կենտրոնը շուտով իր դռները կբացի տեղացի տաղանդավոր երեխաների առաջ: Այստեղ տեղակայված են լինելու Ասկերանի արվեստի դպրոցը և մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը: Երկհարկանի շենքում կգործեն արվեստի տարբեր ճյուղերին համապատասխան դասասենյակներ, արվեստանոցներ, տղաների և աղջիկների համար նախատեսված հանդերձասրահներ, դահլիճ, բեմահարթակ, ադմինիստրատիվ սենյակներ, ուսուցչանոց, պահակակետ և էլի անհրաժեշտ այլ սենյակներ: Նման պայմաններ ունենալու մասին Ասկերանում երկար են սպասել: Նոր շենք տեղափոխվելուց հետո այստեղ կգործեն նաև նոր խմբակներ՝ ներառելով նաև կարպետագործությունը, ձեռագործությունը, որին զուգահեռ կավելանա նաև կենտրոն հաճախողների թիվը:

Վերակառուցման-վերանորոգման աշխատանքներին զուգահեռ կապալառու ,,Մերի,, ՍՊԸ-ն բարեկարգել ու ասֆալտապատել է բակը: Կառուցվել են սիզամարգեր ու ծաղկանոցներ`մարմարե եզրաքարերով: Աշխատանքներն իրականացվել են պետական բյուջեի միջոցներով: 

 

 

 

Ավելին այս բաժնում