Կիրակի, 10 Դեկտեմբերի 2017

Օրացույց

« Դեկտեմբեր 2017 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31


Խնձրիստանում համայնքային կենտրոն է կառուցվում

Երեքշաբթի, 10 Հոկտեմբերի 2017 06:37

Համայնքային կենտրոններից մեկը` կից հանդիսությունների սրահով, կառուցվում է Ասկերանի շրջանի Խնձրիստան համայնքում:

,,Հայաստան,, համահայկական հիմնադրամի և Արցախի կառավարության համատեղ ֆինանսավորմամբ Արցախի մի շարք գյուղական բնակավայրերում շարունակվում են կառուցվել նույն նախագծով համայնքային կենտրոններ: Վարչական շենքի մի մասը` երկհարկանի է, որտեղ տեղակայված են լինելու գյուղապետարանը`օժանդակ աշխատասենյակներով, բուժկետը, համայնքի երիտասարդների հանգստի ու ժամանցի կենտրոնը, և մեկ հարկանի հանդիսությունների սրահը` նախատեսված 250 հոգու համար: 

 

Աշխատանքները սկսվել են 2017-ի գարնանը: Արդեն ավարտվել է առաջին հարկի պատերի շարվածքը, այժմ կատարվում են բետոնային աշխատանքներ: Շենքը նախատեսվում է շահագործման հանձնել 2018-ին: Նախագծով նախատեսված է բարեկարգել ու ասֆալտապատել  հարակից տարածքը: 

 

Շինարարությունն իրականացնում է ,, Միք-շին,, ՍՊԸ-ն: Վերահսկողությունը կատարում է Քաղաքաշինության նախարարությունը:

 

 

 

Ավելին այս բաժնում