Կիրակի, 22 Հոկտեմբերի 2017

Օրացույց

« Հոկտեմբեր 2017 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          


Նորագյուղը նորակառույց մանկապարտեզ ունի

Երեքշաբթի, 19 Սեպտեմբերի 2017 09:36

Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի նորակառույց մանկապարտեզը շահագործման հանձնվեց սեպտեմբերի 20-ին: 

Հաստատությունը նախատեսված է 4 խմբի` մոտ 100 երեխայի համար և ունի ժամանակակից չափանիշներին համապատասխան հարմարություններ: Նորագյուղն Արցախի զարգացող համայնքներից է, հենց այդ է պատճառը, որ նախագիծը փոխվել է երկու անգամ. առաջին հարկին գումարվել է 2-րդը`  հաշվի առնելով երեխաների թվի աճը: 

 

 

Մանկապարտեզը կառուցվել է ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամի նվիրատուներից արգենտինահայ բարերար Հովսեփ Թահթայի ընտանիքի և Արցախի կառավարության համաֆինանսավորմամբ: Շինարարությունն իրականացնում է ,,Ժառանգորդ,, ՍՊԸ-ն: Շինարարության ընթացքում հիմնականում տեղական շինանյութ է օգտագործվել:

 

 

Բացման հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են ԱՀ Վարչապետի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, Քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար Կարեն Շահրամանյանը, ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, պաշտոնատար այլ անձիք, հյուրեր, նորագյուղցիներ:

 

 

 

Ավելին այս բաժնում