Կիրակի, 22 Ապրիլի 2018

Օրացույց

« Ապրիլ 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            


Ասկերանում մանկական խաղահրապարակ է կառուցվում.

Երեքշաբթի, 02 Մայիսի 2017 22:27

Ասկերան քաղաքի Ղլշբաղ տեղամասի Կամո փողոցում  սկսվել է մանկական խաղահրապարակի և զբոսայգու շինարարության աշխատանքը:

Խաղահրապարակի ընդհանուր տարածքը 1100 քառ.մ է: Այստեղ իրենց ակտիվ ժամանցը կարող են անցկացնել ոչ միայն երեխաները` այլև մեծերն ու երիտասարդները: Նախատեսվում է տարածքում տեղադրել շվաքարան, մանկական ճոճանակներ, նստարաններ, աղբամաններ և գիշերային լուսամփոփներ: Ընդհանուր տարածքի 680 քառ.մ-ը լինելու է կանաչ գոտի, իսկ տարածքը հիմնականում հարթ է լինելու, զբոսանքի համար` հարմարավետ:

 

Այգին կառուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Տեղամասում ,,Կոտտեդժ,, ՍՊԸ-ն է աշխատում: Այժմ կատարվում է հողային հարթեցում, սիզամարգերի և աստիճանավանդակների կառուցում և եզրաքարերի տեղադրում: 

 

Նշենք, որ նախորդ տարի Ասկերան քաղաքի կենտրոնական փողոցում ,,Կոտտեդժ,, ընկերությունը կառուցել և շահագործման է հանձնել ևս մեկ մանկական խաղահրապարակ` դարձյալ պետական միջոցներով:

 

 

Ստորև` էսքիզային տարբերակը.

 

Ավելին այս բաժնում