Կիրակի, 22 Ապրիլի 2018

Օրացույց

« Ապրիլ 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            


Ընթացքի մեջ է Նորագյուղի մանկապարտեզի շինարարությունը

Երկուշաբթի, 27 Մարտի 2017 03:08

Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում շարունակվում է նախադպրոցական հաստատության շենքի շինարարությունը: 

Շինարարության առաջին փուլում նախատեսված է եղել իրականացնել առաջին հարկի պատերի շարվածքը, այնուհետև տանիքի ծածկի կառուցումը: Նախագիծը փոխվել է` հաշվի առնելով Նորագյուղի երեխաների թվի աճը և առաջին հարկին գումարվել է 2-րդը: 

 

Հաստատությունը նախատեսված է 4 խմբի` մոտ 100 երեխայի համար և կունենա ժամանակակից չափանիշներին համապատասխան հարմարություններ, այդ թվում` ննջասենյակներ, խոհանոց, ճաշարան, խաղասենյակ, օժանդակ սենյակներ: Բակը կասֆալտապատվի,  կկառուցվի նաև  բացօդյա խաղահրապարակ:

 

Մանկապարտեզի շինարարությանն այստեղ անհամբերությամբ են սպասում: Նորագյուղն Արցախի զարգացող համայնքներից է:

 

Մանկապարտեզը կառուցվում է ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամի և Արցախի Հանրապետության կառավարության համաֆինանսավորմամբ: Շինարարությունն իրականացնում է ,,Ժառանգորդ,, ՍՊԸ-ն:

 

Կապալառու կազմակերպության ղեկավար Վոլոդյա Գասպարյանը վստահեցնում է, որ շենքը կառուցվում է նախագծանախահաշվային փաստաթղթերին համապատասխան, հաշվի առնելով որակական քաղաքականությունը, սեյսմակայունությունն ու հակահրդեհային անվտանգությունը: Իսկ շինարարության ընթացքում միայն տեղական շինանյութ է օգտագործվում:

 

 

Մանրամասները դիտեք չորեքշաբթի, Արցախի հանրային հեռուստատեսության եթերում` Քաղաքաշինության նախարարության  ,,Շինհարթակ,, էջում.

 

Ավելին այս բաժնում