Կիրակի, 22 Ապրիլի 2018

Օրացույց

« Ապրիլ 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            


Բարեկարգվում են Նորագյուղի ճանապարհները

Երկուշաբթի, 06 Մարտի 2017 00:04

Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի գլխավոր և գյուղամիջյան ճանապարհահատվածներում  խճապատման և բարեկարգման աշխատանքներ են տարվում:

Նախորդ տարիներին` շրջանի Իվանյան համայնքի  ճանապարհների բարեկարգման շրջանակներում ասֆալտը հասցվել է մինչև Նորագյուղ-Հովսեփավան խաչմերուկ: Այժմ աշխատանքները ծավալվել են դեպի Նորագյուղ, որի շրջանակում կիրականացվի խճապատում, այնուհետև գլդոնով կտոփանվի ճանապարհը, այսպիսով` անձրևների ժամանակ այլևս տեղաշարժի խնդիրներ այստեղ  չեն առաջանա:

 

Բարեկարգման աշխատանքներին զուգահեռ իրականացվում է նաև ջրահեռացում: Ընդհանուր աշխատանքները նախատեսված է ավարտել մինչև ընթացիկ ամսվա  վերջ:  

Նշենք, որ Նորագյուղն Արցախի ամենամեծ ու զարգացող համայնքներից է:

 

Ծրագիրը կյանքի է կոչվում պետական բյուջեի միջոցներով: Աշխատանքները համակարգում է Քաղաքաշինության նախարարությունը, կապալառուն ,,Արցախուղի,, ՓԲԸ կազմակերպությունն է:

 

Լուսանկարներն Արինա Ադամյանի

Ավելին այս բաժնում