Կիրակի, 22 Ապրիլի 2018

Օրացույց

« Ապրիլ 2018 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            


Հանդիսավորությամբ բացվեց Ասկերանի կենտրոնական զբոսայգին

Երեքշաբթի, 15 Նոյեմբերի 2016 02:49

Ասկերանի հին զբոսայգին այլևս հիշողություն է: Ամիսներ առաջ սկսված շինարարությունն ավարտվել է օրեր առաջ: Այսօր էլ նախատեսված էր հանդիսավոր բացումը: 

Նման այգի տեսնելու համար Ասկերանում մեծ ու փոքր երկար են սպասել: Ու այսօր տոնական տրամադրությունը համակել էր բոլորին: Զբոսայգին հին ու նոր սերնդի հանդիպման, առօրյա հոգսերից կիսվելու, նոր գաղափարներ իրագործելու համար իդեալական վայր կդառնա, վստահ են ասկերանցիները: ՂՏ ՓԲԸ-ն այս տարածքում անվճար ապահովելու է WI-FI ինտերնետ կապը:

 

Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանն իր երախտագիտությունն է հայտնել ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանին հետևողական աշխատանքի համար և բոլոր շինարարներին` հարազատ քաղաքում նման գեղեցիկ անկյուն կառուցելու   համար:  

 

 

 

 

Բացման հանդիսավոր միջոցառմանը մշակութային ծրագրով հանդես են եկել Ասկերանի ,,Բերդ,, համույթը, արվեստի կենտրոնի և Է.Բարսեղյանի անվան դպրոցի սաները: 

 

Զբոսայգու մասին առավել մանրամասն ծանոթացեք կայքի վերջին նորություններում:

Ավելին այս բաժնում