Կիրակի, 22 Հոկտեմբերի 2017

Օրացույց

« Հոկտեմբեր 2017 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          


Նախարարի կենսագրություն

                                                                                                                                                              Կարեն Շահրամանյան
ԼՂՀ քաղաքաշինության նախարար
Պաշտոնը ստանձնել է 2010թ. հուլիսի 16-ին
 
 
 
Ծնվել է 1973թ. հուլիսի 16-ին, ԼՂԻՄ Ասկերան քաղաքում:
 
Կրթությունը և զինվորական ծառայությունը
1980-1990թթ. սովորել է Ասկերանի միջնակարգ դպրոցում:
1990թ. ընդունվել է Երևանի ճարտարապետա-շինարարական ինստիտուտի  ,,Ավտոմոբիլային ճանապարհների  շինարարություն,,  ֆակուլտետը: 
1993թ. շարունակել է ուսումը ԱրՊՀ-ում, որն ավարտել է 1996 թ.` ստանալով ինժեներ-շինարարի որակավորում:
1992-1998թթ. ծառայել է ԼՂՀ ՊԲ-ում, ունի պահեստազորի սպայի` ավագ լեյտենանտի կոչում:
2010թ. գերազանցությամբ ավարտել է Ստեփանակերտի  ,,Մեսրոպ Մաշտոց,,  համալսարանի իրավաբանական ֆակուլտետը` ստանալով իրավագետի մասնագիտություն:
 
Աշխատանքային գործունեությունը
1998 թ. - որպես գլխավոր մասնագետ աշխատանքի է ընդունվել ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունում:
1999-2002 թթ-ԼՂՀ քաղաքաշինության նախարարության  ,,Ավտոճանապարհների, ինժեներական կառուցվածքների, բնակարանային, կոմունալ տնտեսության քաղաքականության,, բաժնի պետ:
2002թ. ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարության լիցենզավորման բաժնի պետ:
2005թ. -ԼՂՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար:
2006թ.- ԼՂՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ:
2008թ. հունիս-օգոստոս- ԼՂՀ քաղաքաշինության նախարարության ,,Կապիտալ շինարարություն,, ՊՈԱԿ տնօրեն:
2008թ. օգոստոս - ԼՂՀ ԿԱ կապիտալ շինարարության վարչության պետ:
2010թ.հունիսի 2-  ԼՂՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ-նախարարի պաշտոնակատար:
2010թ.հուլիսի 16 - ԼՂՀ քաղաքաշինության նախարար:
 
Պարգևները
 
2007թ. -ԼՂՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է ,,Մարտական ծառայություն,, մեդալով:
2007թ. մայիսի 4 - ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է ,,Մարշալ Բաղրամյան,, մեդալով:
2011թ.-մայիսի 9 - ,,Մայրություն,, հասարակական կազմակերպության կողմից պարգևատրվել է ,,Մայրական երախտագիտություն,, մեդալով:
2011թ.սեպտեմբերի 5- ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է ,,Մարտական ծառայություն,, մեդալով:
 
Ընտանեկան դրությունը
 
Ամուսնացած է, ունի երեք որդի: