Կիրակի, 22 Հոկտեմբերի 2017

Օրացույց

« Հոկտեմբեր 2017 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Արցախյան ազատամարտի տարիներին     գրեթե  ամբողջությամբ  հրետակոծված  Արցախի համար շինարարության ոլորտն  ամենաանհրաժեշտն էրՊատերազմական գործողությունների ընթացքում  ավերվել էին մեր գյուղերն ու քաղաքներըամբողջությամբ բացակայում էին ամենատարրական պայմաններն ու ենթակառուցվածքները:

1994 թվականին  ԼՂՀ  Պաշտպանության պետական կոմիտեի (ՊՊԿ) նոյեմբերի 1-ի  N515 որոշման համաձայն, նորանկախ հանրապետությունում ստեղծվեց ԼՂՀ շինարարության նախարարությունը: Այնուհետև, 1997 թվականին ԼՂՀ կառավարության դեկտեմբերի 12-ի N182 որոշմամբայն վերանվանվեց ԼՂՀ քաղաքաշինության նախարարության:

Ստեղծման օրվանից նախարարությունը ձեռնամուխ եղավ վերականգնման   ու կառուցման աշխատանքների կազմակերպմանն ու իրականացմանը: Օր օրի վերակառուցվում ու վերանորոգվում էին   փլված ու գնդակոծված շենքերն ու շինությունները, դպրոցներն ու հիվանդանոցները, ճանապարհներն ու ռազմավարական նշանակության այլ ենթակառուցվածքները:

ԼՂՀ կառավարության ղեկավարությամբ, քաղաքաշինության նախարարությունը սկսեց մշակել  ծրագրեր ազատագրված տարածքները  վերաբնակեցնելու, հայրենիքի ազատագրման համար իրենց կյանքը զոհաբերած ազատամարտիկների ընտանիքներին բնակարաններով ապահովելու,  սահմանամերձ բնակավայրերը շենացնելու, հրետակոծության հետևանքները  քայլ առ քայլ վերացնելու ուղղությամբ

 

 

ԼՂՀ քաղաքաշինության ոլորտը ղեկավարել են

 

 

Նախարարների

Ա.Ա.Հ

Պաշտոնավարման

ժամկետները

Շահրամանյան Էդուարդ Շիրինի 1994-1999 թթ
Փալանջանյան Վաղարշակ Սերգեյի 2000-2002 թթ

Ղազարյան Յուրի Ավանեսի

2002-2004 թթ
Ալավերդյան Բորիս Գրիգորիի 2004-2006 թթ
Հակոբջանյան Մարատ Արմենի 2006-2007 թթ
Մամունց Ալեքսանդր Երվանդի 2007-2008 թթ
Վարդանյան Անահիտ Վալերիի 2008-2010թթ
Շահրամանյան Կարեն Ալեքսանդրի 2010 թ-ից