Հինգշաբթի, 21 Սեպտեմբերի 2017

Օրացույց

« Սեպտեմբեր 2017 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Լանդշաֆտային քաղաքականություն

Չորեքշաբթի, 17 Հունիսի 2015 18:01

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼԱՆԴՇԱՖՏԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԶԵԿՈՒՅՑ

 1. Լանդշաֆտի Եվրոպական կոնվենցիայի իրագործման ուղղությամբ 2014 թվականի ընթացքում ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից իրականացվել են հետևյալ միջոցառումները.

Կարդալ ավելին...



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼԱՆԴՇԱՖՏԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԶԵԿՈՒՅՑ

 1. Լանդշաֆտի Եվրոպական կոնվենցիայի իրագործման ուղղությամբ 2013 թվականի ընթացքում ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից իրականացվել են հետևյալ միջոցառումները.

Կարդալ ավելին...


 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼԱՆԴՇԱՖՏԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԶԵԿՈՒՅՑ


1. ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N308-Ն որոշմամբ հաստատված` Լանդշաֆտի Եվրոպական Կոնվենցիայից բխող` Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման 2011-2012 թվականների միջոցառումների ցանկով նախատեսված կետերի կատարման շրջանակներում ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից մշակվել են մի շարք իրավական ակտեր, ուղղված Հայաստանում լանդշաֆտների պահպանության, կառավարման ու պլանավորման ռազմավարության հաստատմանը, լանդշաֆտի ազգային մրցանակի սահմանմանը, Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող տարածաշրջանների տարածական պլանավորման փաստաթղթերի մշակմանը: Մասնավորապես կարևոր և հեռանկարային ազդեցություն կունենան. 
•    ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 17-ի նիստի «Հայաստանի Հանրապետության լանդշաֆտային ազգային քաղաքականության իրագործման հիմնադրույթներին հավանություն տալու մասին» N45 արձանագրային որոշումը.
•    ՀՀ կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության լանդշաֆտի մրցանակ սահմանելու մասին»  N164-Ն որոշումը.  
•    ՀՀ կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում լանդշաֆտների պահպանության, կառավարման ու պլանավորման ռազմավարությանը և դրանից բխող առաջնահերթ ու միջնաժամկետ միջոցառումներին հավանություն տալու մասին» N 29 արձանագրային որոշումը.
•    ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության լանդշաֆտի մրցանակի դիպլոմի և արձանիկի էսքիզն ու նկարագիրը հաստատելու մասին» N 807-Ա որոշումը:
Սևանա լճի առափնյա տարածքների քաղաքաշինական կանոնակարգմանն ուղղված միջոցառումների իրականացման շրջանակներում նախարարության պատվերով մշակվել է «Սևանա լճի կենտրոնական և անմիջական ազդեցության գոտիներում ռեկրեացիոն, լանդշաֆտային, առողջարանային համակարգերի տեղաբաշխման և տարածքային կազմակերպման նախագիծը և քաղաքաշինական կանոնադրությունը» /հաստատված` ՀՀ քաղաքաշինության նախարարի 2012 թվականի փետրվարի 17-ի «Սևանա լճի առափնյա տարածքներում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման մեթոդական ցուցումները հաստատելու մասին» N33 հրամանով (նկարներ)/: Սևանա լճի կենտրոնական և անմիջական ազդեցության գոտիներում ռեկրեացիոն, լանդշաֆտային, առողջարանային համակարգերի տեղաբաշխման և տարածքային կազմակերպման նախագիծը, ինչպես նաև «Սևան» ազգային պարկի քաղաքաշինական  կանոնադրությունը, քաղաքաշինական և լանդշաֆտային չափորոշիչների մշակումը նպատակաուղղված են ափամերձ տարածքների քաղաքաշինական և լանդշաֆտային տարածական միջավայրի բարելավմանը և  կանոնակարգված զարգացմանը:
Համակարգվել են «Սևան» ազգային պարկին հարող թվով 20 գյուղական համայնքների պարզեցված գլխավոր հատակագծերի մշակման աշխատանքները: Նախագծերում դիտարկված կարևոր խնդիրներից է` «Սևան» ազգային պարկի սահմանից դուրս 500 մ գոտում ռեկրեացիայի զարգացման համար նպաստավոր տարածքների առանձնացումը, ինչպես նաև համայնքների տարածքներում ընդգրկված բնական և քաղաքաշինական լանդշաֆտների զարգացման միտումների կառավարումը և ընդհանուր բնութագրերի բարելավումը:
Տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման աշխատանքների համակարգման շրջանակներում նախարարության պատվերով մշակվում են ՀՀ Սյունիքի մարզի «Տաթև» վանական համալիրի պահպանական գոտու կառուցապատման սխեմայի էսքիզային փաստաթղթերի մշակման և ՀՀ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի գլխավոր հատակագծի փոփոխության նախագծերը: 
«Տաթև» վանական համալիրի պահպանական գոտու կառուցապատման սխեմայի էսքիզային փաստաթղթերում կիրառված լուծումները պահպանում են տարածքին առնչվող պատմամշակութային ու բնապահպանական սահմանափակումները: Միջավայրի միասնականությունը ապահովելու և շրջակա լանդշաֆտի ուրվագծերի պահպանման նպատակով նախագծային լուծումներն ընտրվել են լանդշաֆտային նախագծման սկզբունքների գերակայությամբ: Առանձնացվել են տարածքի հիմնական  կիզակետերը` «Տաթև» վանական համալիրի տարածքը, «Տաթևեր» ճոպանուղու կայանը, անհատական բնակելի տներով կառուցապատման հատվածը, ցածրահարկ բազմաֆունկցիոնալ առևտրի և սպասարկման գործառույթներով հագեցած կենտրոնի հատվածը, մրգատու այգիների և լանդշաֆտային պարկի տարածքները, հյուրանոցային համալիրը, որի ճարտարապետական լուծումները և տեղադիրքը` ձորի եզրային մասում, թույլ են տալիս օգտագործել հյուրանոցի տանիքը որպես ռեկրեացիոն գործառույթներով ընդլայնված դիտահարթակ: 
Ջերմուկ քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակման նպատակն է համապատասխանեցնել գործող հատակագիծը` Ջերմուկ քաղաքի զարգացման ռազմավարությանը /ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի «Ջերմուկ քաղաքը զբոսաշրջային կենտրոն հայտարարելու մասին» N1064-Ն որոշում, ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի նիստի «Ջերմուկ քաղաքի զարգացման ռազմավարությունը հաստատելու մասին» N29 արձանագրային որոշում/: Քաղաքի տարածական զարգացման նոր հատակագիծը ներառելու է Ջերմուկ քաղաքը որպես սպորտային և առողջարանային կենտրոն զարգացնելու հայեցակարգով /Շվեյցարական ԹայգերԴեվ Սուիսս ընկերության կողմից մշակված առաջարկություններ/ նախատեսված լուծումներ: Քաղաքի զարգացման հիմնական ռեսուրս է գնահատվել անգերազանցելի բնական պայմանները` որի պահպանությունը զարգացման ծրագրի հիմնական երաշխիքն է:
Նախարարության կողմից համակարգվում են նաև Հայաստանի տարբեր մարզերի համայնքների գլխավոր հատակագծերի և գոտիավորման նախագծերի մշակման աշխատանքները:
2. ՀՀ մշակույթի նախարարության կողմից մշակվել է Կիևյան նախաձեռնության տարածաշրջանային «Մշակութային ժառանգության վերականգնումը պատմական քաղաքներում» պիլոտային ծրագիրը, ինչպես նաև ընդունվել են «Գորիս քաղաքում զբոսաշրջության զարգացման  մասին»  /10  հունիսի  2011 թ. N  973-Ն/  և  «Խոսրովի անտառ» /14 հուլիսի 2011 թ. N 1060-Ն/  պետական արգելոցի պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնման և օգտագործման  ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումները:
3. ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից մշակվել է «Աշխարհագրություն» մասնագիտության պետական կրթական չափորոշիչը: «Աշխարհագրություն» մասնագիտության հիմնական ուսուցման դասընթացներից է «Լանդշաֆտագիտությունը»: Այդ մասնագիտության շրջանակներում պատրաստվում են նաև մասնագետներ /Լանդշաֆտների մասնագետ, Լանդշաֆտների էկոլոգիա և Լանդշաֆտների պլանավորման և կառավարման գլխավոր մասնագետ/` լանդշաֆտի գնահատման և այլ գործառույթներով զբաղվելու համար: 
Հարկ է նշել, որ ներկայումս հաստատված է «310404 – Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում» մասնագիտության պետական կրթական չափորոշիչը, և այդ մասնագիտության մասնագիտական դասընթացներում ևս ընդգրկված է «Լանդշաֆտային դիզայն» առարկան:  
Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի բակալավրիատում և մագիստրատուրայում դասավանդվում են «Լանդշաֆտագիտություն», «Լանդշաֆտային պլանավորում», «Լանդշաֆտային էկոլոգիա», Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում` «Լանդշաֆտային ճարտարապետություն», «Կայուն քաղաքաշինություն», «Քաղաքաշինություն և էկոլոգիա» և «Ճարտարապետական նախագծման էկոլոգիական հիմունքներ» առարկաները: Ուսումնական ծրագրերում, առարկայական պլաններում լանդշաֆտային պլանավորման մեթոդաբանական ապահովումը հիմնված է ականավոր լանդշաֆտագետների աշխատությունների վրա, որոնք համահունչ են «Լանդշաֆտի Եվրոպական Կոնվենցիայի» պահանջներին: 
Ջերմուկում տարեկան երկու անգամ` ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի մասնակցությամբ, անցկացվում են գիտաժողովներ` նվիրված լանդշաֆտային ճարտարապետությանը:
«Եվրոպական լանդշաֆտային կոնվենցիայի իրագործումը Հա-յաստանում» ծրագրի սահմաններում ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի մասնագետների լանդշաֆտային պլանավորմանը նվիրված հետազոտությունները տպագրվել, ներկայացվել և զեկուցվել են միջազգային և հանրապետական գիտաժո-ղովներում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼԱՆԴՇԱՖՏԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԶԵԿՈՒՅՑ


     Հայաստանի Հանրապետությունում Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի իրագործման շրջանակներում 2011 թվականի մարտի 24-ին ընդունվել է «Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայից բխող Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման 2011-2012 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության N 308-Ն որոշումը:
     Որոշման հավելվածով սահմանված կետերի շրջանակներում միջոցառումների ցանկի 1-ին կետի կատարման նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության լանդշաֆտի ազգային քաղաքականության իրագործման հիմնադրույթները»  ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը, որը հաստատվել և հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից 2011թ. նոյեմբերի 17-ին կայացած նիստին:
     Միջոցառումների ցանկի 2-րդ կետի կատարման նպատակով ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2011 թվականի դեկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2006 թվականի հուլիսի 31-ի N 657-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 952-Ա որոշմամբ հաստատվել է քաղաքացիական ծառայողների վերապատրաստման նոր փոփոխված ծրագիրը` քաղաքացիական ծառայողների վերապատրաստման դասընթացներում լանդշաֆտային հիմնախնդիրների ներառման նպատակով: Աշխատանքներ են տարվում համապատասխան քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերում Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի իմացության պահանջների ներառման ուղղությամբ:
     Միջոցառումների ցանկի 3-րդ կետի կատարման նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարությունը մշակել է «Հայաստանի Հանրապետության լանդշաֆտի մրցանակ սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը 2011թ. դեկտեմբերի 20-ին ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը:
     Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայից բխող Հայաստանի Հանրապետության պարտավորությունների շրջանակներում 2011 թվականին իրականացվել են հետևյալ միջոցառումները.
•    ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից մշակվել է «Սևանա լճի կենտրոնական և անմիջական ազդեցության գոտիներում ռեկրեացիոն, լանդշաֆտային, առողջարանային համակարգերի տեղաբաշխման և տարածքային կազմակերպման նախագծի մշակում` քաղաքաշինական կանոնադրության, քաղաքաշինական և լանդշաֆտային չափորոշիչների ներառմամբ» նախագիծը: Այս պլանավորման փաստաթուղթը մշակվել է Լանդշաֆտի կոնվենցիայով սահմանված հիմնական սկզբունքներին համապատասխան և համահունչ է կոնվենցիայի պահանջներին: Նախագիծը ներկայացվել է շահագրգիռ մարմինների, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի և ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի քննարկմանը և ստացվել է դրական եզրակացություն:
•    ՀՀ մշակույթի նախարարության կողմից մշակվել է Կիևյան նախաձեռնության տարածաշրջանային «Մշակութային ժառանգության վերականգնումը պատմական քաղաքներում» պիլոտային ծրագիրը, «Գորիս քաղաքում զբոսաշրջության զարգացման մասին» և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պատմաճարտարա¬պետական հուշարձանների վերականգնման և օգտագործման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումները:
•    ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից մշակվել է «Աշխարհագրություն» մասնագիտության պետական կրթական չափորոշիչի նախագիծը, որը ներկայումս համապատասխանեցվում է ՀՀ կրթության որակավորումների բնութագրերին` ըստ կրթական աստիճանների: «Աշխարհագրություն» մասնագիտության հիմնական ուսուցման դասընթացներից է «Լանդշաֆտագիտությունը»: Այդ մասնագիտության շրջանակներում պատրաստվում են նաև մասնագետներ` լանդշաֆտի գնահատման և այլ գործառույթներով զբաղվելու համար: Հաստատվել է «310404–Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում» մասնագիտության պետական կրթական չափորոշիչը, և այդ մասնագիտության մասնագիտական դասընթացներում ևս ընդգրկված է «Լանդշաֆտային դիզայն» առարկան: Հանրակրթական դպրոցների «Աշխարհագրություն» առարկայի 12-րդ դասարանի դասընթացի «Լեռնային տարածաշրջանների ու երկրների զարգացման բնատնտեսական առանձնահատկությունները», «Չորային (արիդ) ագրարային տարածաշրջաններ» և «Բնապահպանական համամոլորակային հիմնախնդիրը» թեմաներում ներառվել են ուսումնական ծրագրային նյութեր: Վերանայվել են արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարների և դասավանդողների վերապատրաստման ծրագրերը, դրանցում ներառվել են լանդշաֆտագիտության վերաբերյալ հարցեր:
•    Երևանի քաղաքապետարանի կողմից իրականցվում են Երևան քաղաքի գլխավոր հատակագծի ճշգրտման նախագծի մշակումը, Հրազդանի կիրճի հանգստյան գոտու վերականգման ծրագրի, Հաղթանակի զբոսայգու վերակառուցման ներդրումային ծրագրի մշակումը և Գլխավոր պողոտայի Սարյան-Ե.Կողբացի փողոցների հատվածի վերակառուցման նախագծի մշակումն ու իրականացումը:
•    Երևանի պետական համալսարանի աշխարագրության և երկրաբանության ֆակուլտետի բակալավրիատում և մագիստրատուրայում Եվրոպական լանդշաֆտային կոնվենցիայի իրագործումը Հայաստանում ծրագրի շրջանակում դասավանդվում են «լանդշաֆտագիտություն», «լանդշաֆտային պլանավորում», «լանդշաֆտային էկոլոգիա» դիսցիպլինները: Ուսումնական ծրագրերում, առարկայական պլաններում լանդշաֆտային պլանավորման մեթոդաբանական ապահովումը համահունչ է Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի պահանջներին: ԵՊՀ մասնագետների կողմից կատարվում են լանդշաֆտային պլանավորմանը վերաբերող գիտական աշխատանքներ: Կատարված աշխատանքներն ըստ էության հանդիսանում են ՀՀ Սյունիքի, Արագածոտնի և Լոռու մարզերի «լանդշաֆտային շրջանակային պլանի» ստեղծման փուլեր


 

Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի իրագործմանը նվիրված աշխատաժողով